«Մարտի 1-ի երթը մեզ պետք է նրա համար, որ իշխանությունն իմանա` ժողովուրդը չի մարսել և չի ներելու տեղի ունեցած հանցագործությունը». Լ. Զուրաբյան
![]() «88-ին ամբողջ Ազատության հրապարակը արբեցած էր ազատության մթնոլորտով, և շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակիցը դառնալ այնպիսի հզոր շարժումների, ինչպիսին Արցախյան շարժման հայաստանյան մասն էր, ընդ որում, հասնել հաղթանակի և բոլոր դրված նպատակների իրականացմանը: Սա իսկապես մեծ բան էր, և մեր երիտասարդներից շատերը չգիտեն ՝ դա ինչ բան է եղել: Մենք անցանք մի հզոր պատմությամբ, որին հավասարը, չգիտեմ, շատ քիչ բան է եղել,- այսօր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե չլիներ այս շարժումը, այսօր Ղարաբաղ չէր լինի: Խոսելով առաջիկա մարտիմեկյան հանրահավաքի մասին, ասաց. «Մարտի 1-ին ունենալու ենք մեր ավանդական դարձած երթը: Երթը մեզ պետք է նրա համար, որ իշխանությունն իմանա, որ ժողովուրդը Մարտի 1-ի հանցագործությունը չի մարսել և չի ներելու: Գալու է այն ժամանակը, որ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պատժվելու են և պետության ղեկավարները ներողություն են հայցելու ժողովրդից այդ բռնարարքի համար: Սա լինելու է, և մենք 1988-ի մեծ շարժման հիման վրա կառուցելու ենք այն պետությունը, որը նախագծված էր այդ շարժման գաղափարներով»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
