Մոնտենեգրոյի պատանեկան հավաքականների նախկին դարպասապահը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը
316
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ., 13:05
![]() Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Մոնտենեգրոն ներկայացնող 26-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը: Բարձրահասակ դարպասապահը հանդես է եկել մի շարք արտասահմանյան թիմերում՝ պաշտպանելով Սերբիայի «Դինամո», «Մլադենովաց» և ՕՖԿ, Բոսնիայի «Վելեժ», Ալբանիայի «Վլաժնիա» և Կիպրոսի «Կարմիոտիսա» թիմերի գույները: Կիպրոսում Դրագոևիչը խաղացել է «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի հետ: Մոնտենեգրոյի Մ17 և Մ19 հավաքականներում հանդես եկած Անդրիյա Դրագոևիչի նախորդ ակումբը տեղի «Գրբալ»-ն էր, որի կազմում նա 15 հանդիպման է մասնակցել Մոնտենեգրոյի ընթացիկ առաջնությունում: Այս օրերին դարպասապահը «Ալաշկերտ»-ի կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
