«Վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին»․ Մխիթարյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ։ Գործարքը կնքելուց հետո Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին, անձնակազմին և երկրպագուներին։ «Ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին և անձնակազմին, և հատկապես երկրպագուներին՝ սիրո, համբերատարության և աջակցության համար։ Ես հպարտ եմ, որ մասն եմ եղել մեծագույն ակումբի պատմության՝ կերտելով Եվրոպայի լիգայի հաղթանակը։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ հանդիպումը։ Կհիշեմ կարիճ-հարվածով գոլս և «Whoa Mkhitaryan...» երգը։ Ես կարող եմ թվել շատ հիշողություններ, ես վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին։ Ի սրտե շնորհակալ եմ։ Լավագույնն եմ մաղթում ձեզ։ Կյանքը շարունակվում է»,- գրել է Մխիթարյանը՝ համացանցում։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
