Հայ շախմատիստները հանդես են գալիս մինչև 16 տարեկանների օլիմպիադայում
![]() Հնդկաստանում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի շրջանակներում կայացել են 2-րդ և 3-րդ տուրերը: 2-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Իսրայելի ընտրանու նկատմամբ։ Մեր թիմի կազմում հաղթանակներ են տոնել Արամ Հակոբյանը և Աննա Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանը և Դավիթ Միրզոյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի առաջին հավաքականը: Մրցախաղն անցել է լարված պայքարում: Մամիկոն Ղարիբյանը և Դավիթ Միրզոյանը պարտություններ են կրել: Մեր հավաքականի առաջատար Արամ Հակոբյանը պարտության է մատնել մրցաշարում միակ գրոսմայստեր Արյան Չոպրային, իսկ Շանթ Սարգսյանն, ունենալով մեծ առավելություն, ժամանակի սղության պատճառով վերջնամասում սխալվել է, և պարտիան ավարտվել հաշտությամբ: Այսպիսով, մրցախաղում 2.5։1.5 հաշվով հաղթանակ է տոնել Հնդկաստանի առաջին հավաքականը: 3-րդ տուրից հետո Հնդկաստանի առաջին հավաքականը և Ռուսաստանի ընտրանին վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 5-ական թիմային միավորով Իրանի և Ուզբեկստանի հավաքականները գտնվում են 3-4-րդ հորիզոնականներում, իսկ Հայաստանի պատանեկան հավաքականը 4 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
