Ա լիգա. հայտնի են 6-րդ տուրի հանդիպումների արդյունքները
145
Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ., 14:00
![]() Կայացել են բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։ «Գրանդ սպորտ»-ը սեփական հարկի տակ 75։82 հաշվով զիջել է «Շիրակ»-ին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»)՝ վաստակած 33 միավորով։ «Արթիկ»-ը հյուրընկալվելիս 79։71 հաշվով առավելության է հասել «Ինժեներ»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել է Արտավազդ Ղռաթյանը («Արթիկ»)՝ 29 միավորով։ Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ 80։66 հաշվով առավելության է հասել «Արցախ»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալեքսա Սիմոնովիչը («Արցախ»)՝ վաստակած 35 միավորով։ Այսպիսով, մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Ուրարտու»-ն: Նույնքան միավոր ունի նաև «Արցախ»-ը, բայց 1 խաղ պակաս է անցկացրել: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
