«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է. «Հարգելի սպառողներ, «Վեոլիա Ջուրը» հայցում է ձեր ներողամտությունը վերջին օրերին ստացված նամակներին ժամանակին կամ լիարժեք չպատասխանելու համար: Դրանց քանակն աննախադեպ էր, որպես հետևանք ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի: Խնդիրը հետևյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաքում կտրուկ ավելացավ ջրի սպառման ծավալները: Ընկերությունը կենարար հեղուկի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրեց ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաև վերագործարկվեց պահուստային հանդիսացող «Արարատյան 3,4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները: Շաբաթ օրը համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլև մայրուղային ջրատարը, որով Երևանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը և… Երևանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը: Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում: Ջուրը պարզապես չէր բավականացնում: «Վեոլիա Ջուր»-ն անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա: Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երևանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն վաղը երեկոյան Երևանում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը և այս օրերի իրավիճակը սպառողների համար կդառնա միայն տհաճ մի հուշ: Իսկ մինչ այդ, այսօր կեսօրին մի խումբ լրագրողներ «Վեոլիա Ջրի» Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին, գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին, մյուս պատասխանատուներին, որոնք ներկայացրեցին իրավիճակը, պատմեցին ձեռնարկված քայլերի մասին ու պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին: Այդ մասին՝ ներկայացվող լուսանկարաշարով»: |
«Վիրավոր և հոսպիտալացված զինծառայողներ չկան Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից»․ ՊՆ
315:36Բագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներին (լուսանկար)
2415:18«Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը հարկադրաբար կներկայացվեն դատարան». Սարգիս Պետրոսյան (տեսանյութ)
3514:48««Զվարթնոց» օդանավակայանում խայտառակ «կարգ» են սահմանել սայլակով անձանց համար»․ Արմեն Ալավերդյան
4414:30«Տավուշում «արտասահմանյան ամուսնությունը» շատ կարճ տևեց». Ոսկան Սարգսյան
4614:24«Սուքիասյանը ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին». Էդգար Ղազարյան
5913:48