Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.

«Հանրությունը մինչև այժմ չգիտի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճանապարհով է հայտնվել գյուղում»․ Տիգրան Աբրահամյան

130
Այսօր, 10:00
«Հանրությունը մինչև այժմ չգիտի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճանապարհով է հայտնվել գյուղում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շաքիի հայտնի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում:
Այս ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալին հեռացրեցին, ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, բայց դեռ պարզ էլ չէ, թե նրանց հեռացումն արդյո՞ք կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե այլ դրդապատճառներ ուներ:
Վստահ եմ, որ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, բայց փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը»: