ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել
![]() Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում անսովոր տեղումներ են գրանցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից «Լուկոյլ» նավթավերամշակման գործարանի վրա գիշերային հարձակումից հետո: Տեղի բնակիչները հրապարակում են կայանված մեքենաների և բաց մակերեսների կադրեր, որոնք ծածկված են նավթամթերքի կաթիլներով և ցայտքերով: Գիշերային հրդեհի և պայթյունի մասշտաբները գործարանի վերամշակման կայաններում խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Գիտակցելով, որ հիմնական գործարանը երկարատև, չպլանավորված վերանորոգման է ենթարկվելու, վարորդներն սկսել են գրոհել բենզալցակայանները: Նրանք ժամերով հերթեր են կազմում և վառելիք են գնում ապագա օգտագործման համար՝ լցնելով ոչ միայն իրենց սեփական բաքերը, այլև մի քանի բալոններ միաժամանակ: Հաղորդվել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերսկսել են լայնածավալ հեռահար հարվածների շարքը Ռուսաստանի նավթարդյունաբերության ռազմավարական օբյեկտների դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների: Վերջին օրերին Ռուսաստանի տարածաշրջանների խոշորագույն նավթավերամշակման գործարանների մի ամբողջ խումբ ենթարկվել է արդյունավետ հարձակումների: |

Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
18200:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
164Երեկ, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
197Երեկ, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
18430.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
31230.10.2026, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
14530.10.2026, 15:12
