Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը

72
Այսօր, 13:12
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը

Երեկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով: «Մեդիահաբ»-ի տեղեկություններով՝ զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։

«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,- հայտնել է Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։

Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։

«Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին: Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են», նշել է ուսուցչուհին։