Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

103
Այսօր, 17:01
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Աֆղանստան-Պակիստան սահմանին գտնվող Թորխհամի անցակետի մոտ կիրակի օրը կրակոցներ են տեղի ունեցել, հաղորդում է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը։

«Կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ին, տեղական աղբյուրների հաղորդմամբ, Թորխհամի սահմանային անցակետի մոտ «Թալիբան»-ի և Պակիստանի ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել, որը խափանել է Պակիստանից աֆղան միգրանտների վերադարձը», - ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ երկու կողմերն էլ կրակ են բացում միմյանց դիրքերի վրա Դուրանդ գծի մոտ, որը Քաբուլի կողմից չճանաչված երկու պետությունների միջև սահմանն է։

«Աղբյուրների տվյալներով՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աֆղանցիները փորձել են սահմանի մոտ ստեղծել «Ջանգալ» անունով հայտնի անվտանգության կետ», - բացատրում է գործակալությունը։ Այս կետի շրջակայքում նախկինում բախումներ են եղել։