«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան
![]() «Եկեղեցու դեմ յուրաքանչյուր մարտնչող դատապարտված է պարտության, և իշխանությունները բացառություն չեն»,- Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Նիկողայոս Հովհաննիսյանը: «Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, ուզում են 10 զեկույց գրեն, էդ զեկույցները և էդ հանձնաժողովները առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ում գահակալության 27-րդ տարեդարձն է այսօր, օծվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, և միակ կաթողիկոսն է, որը օծվել է և՛ եպիսկոպոսների կողմից, և՛ Պոլսի պատրիարքի, և՛ Երուսաղեմի պատրիարքի կողմից։ Իրենք պայքարում են օծման դեմ և չեն հասկանում, որ օծման դեմ չես կարող պայքարել։ Նա բուհի ռեկտոր չի, որ հանես, նախարար չի, վարչության պետ չի, որ հանես։ Սա խաղուպար չի, ժողովո՛ւրդ, սա Ամենայն հայոց կաթողիկոսություն է»,–ասել է նա: |

Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
5210:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
7209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9508:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
15602:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
13800:42
