«Արդյո՞ք Բաքուն ու Անկարան հենց «մերժում» չէ, որ բեմադրում են». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ քննարկում ենք ադրբեջանա-թուրքական հարաբերությունն ու այդ համատեքստում նրանց «կռիվը» Արցախի դեմ ագրեսայի դափնիների համար, արդյո՞ք արժե մտածել միայն այն մասին, որ կռվի առիթը Իսրայելն է՝ Ադրբեջանի հետ Իսրայելի լավ հարաբերությունը, որը դուրս է գալիս Թուրքիային։ Թե՞ մենք գուցե սխալված չլինենք, եթե մտածենք, որ գուցե «կռիվը» Իսրայելի հետ Ադրբեջանի լավ հարաբերության պատճառով չէ, այլ՝ Իսրայելին մերժելու նպատակով։ Մանրամասնեմ։ Արցախի դեմ ագրեսիային Իսրայելը նպասել է Իրանի հյուսիսային գոտում իր դիրքերն ամրապնդելու համար, միաժամանակ իհարկե այդ կերպ ձգտելով Ադրբեջանում ամրապնդվելու շնորհիվ մեծացնել իր միջազգային խաղի տարածությունն ու գլոբալ խաղացող դառնալ ընդհուպ Կովկաս։ Գուցե մենք սխալվո՞ւմ ենք, մտածելով, թե դա դուրս չի գալիս միայն Իրանին կամ Թուրքիային։ Իսկ դա ինչո՞ւ պետք է դուր գա Ադրբեջանին։ Բաքվին չնո՞ւ պետք է դուր գա Իսրայելի ուժեղացումը, առավել եւս այն «բոնուսների» միջոցով, որնք նրան պետք բաժին հանի Բաքուն Արցախի դեմ ագրեսիայի «արդյունքից»։ Բայց, ինչպե՞ս մերժել Իսրայելին, որը իր ծանրակշիռ լուման է ունեցել այդ ագրեսիայի եւ Արցախի հայաթափման հարցում։ Առավել եւս, մերժել Իսրայելին, առանց Թուրքիային մերժելու։ Եվ «կռվելով» այդ «արդյունքի» շուրջ, արդյո՞ք Անկարան ու Բաքուն իրականում չեն փորձում այդպիսով ընդամենը «փակել» Իսրայելի հավակնությունների հարցը, ձեւավորել Ադրբեջանի «փաստարկ» այդ հավակնությունների հարցում։ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն իր օկուպացրած տարածքներում «տեղ» է տվել Իսրայելին՝ «ագրոարդյունաբերական համալիրներին» անվան ներքո։ Բայց, Իրանի դեմ պատերազմից հետո դրանք Բաքվի համար դարձել են լուրջ գլխացավանք, որովհետեւ Իրանը իրեն հասցրած հարվածներից ոչ թե քանդվել է, այլ պատասխանել, ու նաեւ շատ հստակ զգուշացրել Ադրբեջանին։ Հիմա պետք է «ազատվել» Իսրայելի ներկայությունից ու հավակնություններից, բայց դա հնարավոր չէ անել, եթե նույնը չես անում Թուրքիայի պարագայում։ Եթե ընդունում ես Արցախի դեմ ագրեսիայի «արդյունքի» նկատմամբ Թուրքիայի «բաժնեմասի իրավունքը», չես կարող նույնը «մերժել Իսրայելին»։ Հետեւաբար, Իսրայելին մերժելու համար պետք է մերժես Թուրքիային։ Իսկ արդյո՞ք Բաքուն ու Անկարան հենց «մերժում» չէ, որ բեմադրում են»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
13017:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
10216:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
8116:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
11515:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
10214:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
16614:00
