Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր

301
Կիրակի, 18 հոկտեմբերի, 2026 թ., 02:06
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր

Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է փորձի և գիտական տվյալների փոխանակում՝ լճերի էկոհամակարգերի ուսումնասիրության, մշտադիտարկման, տեղական ձկնատեսակների պահպանության, ջրային աղտոտման կանխարգելման և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման ուղղություններով։ Կզարգանա նաև «Սևան» ազգային պարկի և Իսիկ Կուլի պահպանվող տարածքների միջև անմիջական համագործակցությունը՝ նպաստելով երկու լճերի բնական ժառանգության պահպանությանը։