Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
![]() Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում այրվում են էլեկտրական լարեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 50-ամյա Արմենուհի Գ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Փիրումյանների 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի հարևանությամբ գտնվող թիվ 40/2 շենքի բակից երեք անչափահաս երեխա, պարսպի վրայով անցնելով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել ակումբի հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը՝ ակումբին պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
