Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ և Վահե Ղալումյանները ջանք չեն խնայում, որպեսզի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում Իջևանի համայնքապետի պաշտոնը կրկին զբաղեցնի ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանը: Իջևանում նախընտրական պայքարը թեժանում է։ Տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու նրա եղբայրը՝ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը, այս օրերին ակտիվորեն ներգրավված են նախընտրական գործընթացներում՝ փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակն ու պահպանել իշխանության դիրքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքում։ Ղալումյան եղբայրները տարբեր քայլեր են ձեռնարկում, որպեսզի իրենց նախընտրած թեկնածուն՝ գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, վերընտրվի։ Այս օրերին ակտիվացել են հանդիպումները իջևանցիների հետ, և իշխանական թիմը փորձում է առավելագույնս օգտագործել նախընտրական ժամանակահատվածը՝ բնակիչների աջակցությունը ստանալու համար։ Իջևանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, իսկ մրցակից քաղաքական ուժի՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Ո՞վ է Արթուր Ճաղարյանը և ի՞նչ կապ ունի Ղալումյանների հետ․ Այսպիսով, Ճաղարյանի և Ղալումյանների քաղաքական մտերմության մասին տեղեկությունները նոր չեն․ դրանց մասին մամուլում հրապարակումներ եղել են դեռևս նրա՝ համայնքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
