Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր՝ հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց՝ «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, ու ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում: Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության և հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու: Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, և դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու և հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, և կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, և հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի»։ |

«Ես ոչ մեկին չեմ վստահում»․ Թրամփը՝ Նեթանյահուի մասին (տեսանյութ)
5913:06
«Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր»․ Լավրով
7012:42
«Այս COP-ը լեգենդար է․ 30 մլն դոլար է ծախսվել՝ 10 օրվա համար»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6712:30
Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել
12512:25
«Ինչո՞ւ եք միայն Ստեփանավանում թեկնածու առաջադրել»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
6812:18
«Չեմ բացառում, որ Տիգրանաշենի հետ կապված լրիվ այլ պլանավորումներ ունի»․ Արմեն Հովասափյան
7412:12
