«Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին»․ Արաղչին՝ TRIPP նախագծի մասին
![]() Իրականում մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր շուրջը ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ։ Սակայն այս հարցի շուրջ մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ գործընկերների հետ և վստահում ենք նրանց։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պահպանվում են Իրանի մտահոգությունները TRIPP նախագծի և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ։ «Գիտենք, որ նրանք Իրանի անվտանգության դեմ որևէ քայլ չեն ձեռնարկի։ Ուստի շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի արտգործնախարարը եղել է Թեհրանում։ Մենք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել։ Այսօր մեր նախագահը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ՝ հնարավոր է՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ»,- նշել է նա։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
