«Լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցող պետական պաշտոնյաներին պետք է գնդակահարել». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած պետական ծառայող, որը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է հրապարակում, պետք է խիստ պատժի ենթարկվի։ «Իմ կարծիքով՝ գաղտնի տեղեկություններ բացահայտողներին պետք է գնդակահարել։ Օրինակ՝ երբ նրանք (տեղեկատվության արտահոսքի համար պատասխանատուները – խմբ․) հայտնում են, թե որ ժամին եք պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա»,- Արիզոնա նահանգում հանրահավաքից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News հեռուստաալիքը։ Թրամփը հավելել է, որ Վաշինգթոնը ստիպված է եղել չեղարկել Իրանի վրա նախատեսված հարձակումը, քանի որ «ինչ-որ սրիկա» CNN-ին և The New York Times-ին տեղեկատվություն է փոխանցել որոշ ամերիկացի պաշտոնյաների մեկ նահանգից մյուսը մեկնելու և ժամանելու ժամերի մասին։ «Տեղեկատվություն փոխանցողների հետ պետք է շատ, շատ խիստ վարվել։ Իմ կարծիքով, նրանք հասարակության տականքներ են»,-եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
