Խոշոր հրդեհ` Ռոստովի պլաստիկի պահեստում
306
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 21:36
![]() Ակսայի (Ռոստովի մարզ) «Ակսայկարդանդետալ» ԲԲԸ-ին պատկանող պլաստիկի պահեստում հրդեհ է մոլեգնում, որի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ։ «Ակսայկարդանդետալ» ԲԲԸ պահեստում հրդեհը սկսվել է երեքշաբթի կեսօրին։ Սկզբում հրդեհը ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի պատճառով Ակսայի Լենինի պողոտայի մի մասը փակվել է։ Ավելի ուշ հրդեհ է բռնկվել երկրորդ պահեստում, պատը փլուզվել է, և հրդեհը տարածվել է 9000 քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհը դասակարգվել է՝ որպես երրորդ կատեգորիայի հրդեհ։ Հրդեհաշիջման աշխատանքները խոչընդոտվում են շենքի ներսում պլաստիկի առաջացրած բարձր հրդեհային բեռի պատճառով, իսկ ուժեղ քամիները նպաստում են կրակի և ծխի արագ տարածմանը։ Անձնակազմը տարհանվել է։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
