Թուրքիայի քաղաքացի վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ տուժածը հիվանդանոցում մահացել է
213
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 20:42
![]() Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
