Radio France International-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին
164
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ., 16:24
![]() «Ես գիտեմ՝ Սամվել Կարապետյանի հետ կապված, օրինակ, քրգործ կա նաև Ֆրանսիայում։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ֆրանսիայի կառավարությունը նրան քաղաքական հետապնդումների է ենթարկում։ Մեր գործընկերները տեղյա՞կ են արդյոք այդ իրավիճակների մասին, թե՞ ոչ»,- Radio France International-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու խոսել նաև Ռոբերտ Քոչարյանի մասին․ «Քոչարյանի հետ կապված վաղուցվանից կա քրգործ, այդ թվում Մարտի 1-ի գործով դատական պրոցես է ընթանում։ Նա ամբողջ կյանքում եղել է պաշտոնյա, 10 տարի՝ ՀՀ նախագահ, ու արդյունքում ունի մի քանի հարյուր միլիոն դոլարի սեփականություն․ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ։ Արդեն 8 տարի ես ՀՀ վարչապետն եմ, ինչո՞ւ միլիոնատեր չեմ»։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
