«Պատմություն կերտում են հաղթողները, ոչ թե պարտվածերն ու օտարների կամքը կատարողները»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում փիլիսոփայել է պատմության մասին։ Ստացվել է մակերեսային մանիպուլյացիա։ Փաշինյանը մասնավորապես գրել է․ «Պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը»։ Նիկոլ Փաշինյանի սիրտը, ինչպես միշտ, յուրահատուկ, բացառիկ բան է ուզել, ուստի երկնել է․ «Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող»։ Նա գրել է, թե ինչ պետք է տեղի ունենա՝ «Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով»։ Նիկոլ Փաշինյան, քաղաքացին երբեք պատմություն չի կերտում, պատմություն կերտում են առաջնորդները, պետական գործիչները։ Պատմություն կերտում են հաղթողները, ոչ թե պարտվածերը, օտարների կամքը կատարողները, սեփական երկրից տարածքներ հանձնաձները, սեփական օրակարգ չունեցող, օրվա կուրսով լողացողները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
