Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Էր Ռիադի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկն ավիահարվածի է ենթարկվել

520
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ., 19:42
Էր Ռիադի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկն ավիահարվածի է ենթարկվել

Էր Ռիադի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկը ավիահարվածի է ենթարկվել, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Հուսիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի տվյալներով՝ հարվածը տերմինալում հրդեհ է առաջացրել։ Հստակ չէ՝ այն հրթիռո՞վ է խփվել, թե՞ անօդաչու թռչող սարքով։

Կոալիցիան նաև հայտնել է օդանավակայանի մոտակայքում մեկ հրթիռ որսալու մասին։