Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.

«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց

63
Այսօր, 09:12
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբևէ ԱՄՆ չի ունեցել Թրամպի նման խայտառակ նախագահ:
Ու նրա հանցավոր գործողությունները անպատկերացնելի վնաս, ողբերգություններ են պատճառում միլիոնավոր մարդկանց, վտանգում են մարդկային քաղաքակրթության գոյությունը, ոտնատակ են տալիս բարեխիղճ կառավարումը:
Մարդկային արժանապատվության դեմ նման ծավալի, համատարած ու ողբերգական սպառնալիքներ չեն եղել ԱՄՆ նախագահի կողմից:
Կարող են տարատեսակ վերլուծաբաններ խելոք դեմք ընդունած իրենց գիտունիկ ներկայացնեն Թրամպի որոշումները, գործողությունները վերլուծելով, բայց չեն կարող անտեսել դրանց ողջ հակամարդկային, ցինիկ էությունն ու բովանդակությունը:
Ոչ թե պատերազմի, ագրեսիայի, մարդկանց դեմ պատերազմական հանցագործությունների դիմագրավում, այլ համագործակցություն մարդասպանի, ագրեսորի ու բռնապետի հետ. ահա կարճ մարդկության գոյության սպառնացող Թրամպի քաղաքականության բնույթը»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց