Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հենց Դավիթ Մանուչարյանի ղեկավարած վարչությունում էր քննվել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել էր։ Այդ կալանքին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգը՝ նստացնել Ծառուկյանին։ Անշարժ գույք Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որոնք առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Դրանցից մեկը հողամաս է Վանաձորում, որը ձեռք է բերել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Երկրորդը Գուգարքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը ձեռք է բերել 2013 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով։ Երրորդը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը հայտարարագրում նշված է որպես 2022 թվականի հունիսի 15-ին այլ եղանակով ձեռք բերված գույք։ 2025 թվականին Դավիթ Մանուչարյանը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Այն գնել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 5 մլն 661 հազար 150 դրամով։ Բացի այդ, նրա հայտարարագրում առկա է 1987 թվականի արտադրության «GAZ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկու մեքենաներն էլ նշված են տարվա վերջում առկա գույքի ցանկում։ Եկամուտներ 2025 թվականի ընթացքում Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն, եկամտային հարկի վերադարձ և բանկերից ստացված վարկեր։ Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և 1 մլն 712 հազար 560 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Միացյալ ազգերի կազմակերպությունից հայտարարագրել է 424.73 ԱՄՆ դոլարի չափով աշխատանքի վարձատրություն, իսկ Քննչական կոմիտեից՝ 15 մլն 271 հազար 561 դրամ։ Բացի այդ, «Ամիօբանկից» ստացել է 10 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկից»՝ 15 մլն դրամ վարկ։ Այսպիսով, հայտարարագրում նշված եկամուտների ընդհանուր գումարը 42 մլն 212 հազար 519.33 դրամ է, սակայն այդ գումարի մեջ ներառված են նաև վարկերը, որոնք աշխատավարձ կամ այլ վաստակած եկամուտ չեն։ Տարվա վերջի դրությամբ Դավիթ Մանուչարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 332 հազար 630.7 դրամ։ Տարվա սկզբին նույն հաշիվներում առկա է եղել ընդհանուր 137 հազար 888 դրամ։ Վարկային պարտավորություններ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դավիթ Մանուչարյանի վարկերի մայր գումարի մնացորդների ընդհանուր չափը կազմել է 33 մլն 339 հազար 955.9 դրամ։ Դրանցից մեկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույքի կառուցապատում։ Հաշվետու տարում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 12 մլն 332 հազար 209.3 դրամ»։ |

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
12203:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
13200:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
12700:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
18300:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
117Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
116Երեկ, 23:18
