«Ռուսական լրտեսական կենտրոններ են». ԵԽ պատգամավորները պահանջում են փակել ռուսական տները
![]() LRT-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի յոթանասունմեկ անդամ դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական Միության արտաքին գործերի նախարար Կայա Կալասին՝ կոչ անելով նրանց դիրքորոշում մշակել ռուսական տների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել ԵՄ երկրներում դրանց գործունեությունը դադարեցնելու համար։ Կոչը նախաձեռնել է Եվրոխորհրդարանի անդամ և Լիտվայի նախկին պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեն։ Նա նշել է, որ «սրանք Եվրոպայում գտնվող ռուսական լրտեսական կենտրոններ են, որոնք գործում են ԵՄ-ի դեմ և համակարգում են տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու և արտասահմանից միջամտելու գործողությունները»։ Կոչում նշվում է, որ ռուսական տները շարունակում են գործել ԵՄ 15 անդամ պետություններում՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Սլովակիայում և Իսպանիայում։ |

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
7400:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
85Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
57Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
64Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
118Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
191Երեկ, 22:07
