Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

220
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ., 18:42
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:

Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան COP17 համաժողովին։