«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
![]() Ադրբեջանում հանքարդյունաբերության զարգացումն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի հասել անհրաժեշտ մակարդակի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական ծրագրին նվիրված խորհրդակցության ժամանակ։ «Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային ժամանակաշրջանում հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրերը գտնվում էին օկուպացված տարածքներում, իսկ Հայաստանը շարունակում էր իր օկուպացիոն քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի և պետության բնական պաշարների թալանի հարցում։ Բավական է ասել, որ օկուպացիայի ժամանակ Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր) և Զանգելանի (Կովսական) շրջաններում Հայաստանի կողմից ոչնչացվել, թալանվել, հատվել և վաճառվել է անտառային ֆոնդի 60 հազար հեկտար տարածք։ Իսկ արդեն Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո անտառները հրկիզվեցին այն ժամանակահատվածում, երբ հայկական զինված ուժերը պետք է լքեին Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչի համար նրանց երկու-երեք շաբաթ ժամկետ էր տրվել»,- նշել է նա։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
