«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր՝ ԱՄՆ, Դանիայի ու Գրենլանդիայի միջև, որն ըստ էության կարող ենք որակել «Թրամփի կղզու» մասին համաձայնագիր։ Այսինքն, սա նման է «Թրամփի ուղուն», երբ դե յուրե պահպանվում է Դանիայի այսպես ասած ինքնիշխանությունը և տարածքային ամբողջությունը Գրենլանդիայի նկատմամբ, բայց ԱՄՆ ստանում է այնտեղ ընդհուպ ռազմական ուժի ծավալման լայն հնարավորություն։ Իհարկե, բառացի նույնը չէ, ինչ «Թրամփի ուղին», բայց դե ֆակտո այդ է տրամաբանությունը։ Հատկանշական է, որ այս ֆոնին, սեպտեմբերի 19–21–ին Գրենլանդիայից ոչ հեռու, և Կանադային շատ մոտ ֆրանսիական անդրծովյան տարածք՝ Սան Պիեռ և Միկելոն է մեկնում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հաստատելու, որ այդ տարածքը միշտ լինելու է ֆրանսիական։ Սա, իհարկե, անմիջականորեն Գրենլանդիայի մասին չէ, այլ նաև Կանադայի՝ այդ երկրի հանդեպ Թրամփի քաղաքականության համատեքստում։ Հատկանշական է, որ Մակրոնը Սան Պիեռ և Միկելոնում հյուրընկալել է նաև Կանադայի վարչապետին, նրան դիմելով որպես հարևան։ Ինչ խոսք, Մակրոնն այդ իմաստով ցուցադրության կամ քարոզչության «վարպետ» է, բայց ահա ինչքանով է նա գործնական քաղաքականության առումով պատրաստ դիմակայել Թրամփի հավակնություններին՝ հարց է։ Վերջին հաշվով, Գրենլանդիան փորձում էին պաշտպանել, հայտարարելով, որ թույլ չեն տա Թրամփին իրականացնել իր մտադրությունները, բայց այսօր նա կնքում է համաձայնագիրը Դանիայի վարչապետի ու Գրենլանդիայի ղեկավարի հետ։ Անշուշտ, սա դեռ անշրջելի չէ, որովհետև ենթակա է վավերացման։ Եվ միաժամանակ, Գրենլանդիան չի անցնում ԱՄՆ–ին, չի դառնում նահանգ՝ դե յուրե։ Բայց, դե ֆակտո Թրամփը անում է քայլ առաջ, ինչը, իհարկե, կփորձի կապիտալիզացնել Կոնգրեսի միջանկյալ ընտրությանը։ Մյուս կողմից, ԵՄ-ն՝ անշուշտ ոչ առանց Ֆրանսիայի դերակատարության, քայլ է անում Կանադայի ուղղությամբ, այդ երկիրը դիտարկելով ԵՄ հետ ասոցացվածության կարգավիճակով։ Սա, իհարկե, հատկանշական քայլ է, որովհետև կարծես թե բավականին կոշտ պայքար է սկսում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
