Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ.

«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան

54
Այսօր, 16:06
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ ոք Հայաստանի համար և հայերի փոխարեն չի՛ կռվելու։
Աջակցություն կարելի է ստանալ, ընդ որում՝ բոլորից, եթե կարողանանք հմտորեն շահերի հավասարումներ կառուցել։
Բայց հանուն հավատքի, հանուն քաղաքակրթության կամ հանուն մարդկային իրավունքների ոչ ոք իր սեփական շահերը երբեք չի՛ զոհաբերի։ Ընդ որում, դա մեր կամ մեր թշնամիներով պայմանավորված չէ, այլ միջազգային հարաբերությունների իրական էությամբ։
Մեր խնդիրը հավատարմություն երդվելը կամ խղճահարություն առաջացնելը չի, այլ հարաբերությունների այնպիսի կոնստրուկտ, որտեղ մեր ցանկությունը շահավետ կլինի նաև նրանց համար, ում աջակցության կամ լոյալության կարիքը կլինի։
Եթե ավելի ազնիվ՝ ապա մենք դատապարտված ենք դառնալ ուժեղ և հարուստ, իսկ հակառակը ոչնչանալն է որպես պետականություն»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան