Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 20 սեպտեմբերի, 2026 թ.

«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան

89
Այսօր, 00:24
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրեք աղքատ, թաղվեք ինքնուրույն։
Սա արդեն պարզապես «օպտիմալացում» չէ, սա սոցիալական քաղաքականության «բարձրագույն պիլոտաժ» է։ Վարչապետը փաստորեն հայտնագործել է տնտեսագիտության նոր՝ «հետմահու» մոդելը. մարդկանցից խլել վերջին ճանապարհի հողարկավորության նպաստը, որպեսզի կենդանի ժամանակ նրանց թոշակը ավելացնեն... ճիշտ մի քանի հարյուր դրամով։
«Փառք Տիրոջը, վերջապես գտնվեց Հայաստանի տնտեսության փրկության և թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները։
Պատկերացնո՞ւմ եք մտքի թռիչքը, պետական մտածողության անհուն խորությունը։ Փոխանակ մտածեն, թե ինչպես ստվերից գումարներ բերեն, ինչպես կրճատեն պետական ապարատի միլիոնանոց պարգևավճարներն ու ճոխ ծախսերը, որոշել են «գնաճը կոմպենսացնել»… մահացածների հաշվին։
Սա պարզապես հանճարեղ է. թոշակառուին ասում են՝ «Սիրելի՛ քաղաքացի, մենք քո թոշակին մի 500 դրամ կավելացնենք, որ գնաճից չտուժես, բայց դե, որ մահանաս, ընտանիքդ թող ինքնուրույն յոլա գնա, եթե, конечно, նախօրոք հասցրած չլինեք «սոցիալապես անապահովի» թղթերը ձեռք բերել»։
Այսինքն, ըստ այս լոգիկայի, եթե մարդն իր ողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել և «սոցիալապես անապահով» չի գրանցվել, ապա մահանալիս պետությանն այլևս պետք չէ, նրանից վերջին նպաստն էլ կարելի է էկոնոմիա անել։ Սա արդեն «ապրելու իրավունքի» հարց չէ, սա «արժանապատիվ մահանալու» բյուջետային օպտիմալացում է։
Տնտեսագիտական այս նորարարության հեղինակներին ուզում ես հարցնել.
* Իսկ չէ՞իք մտածել, օրինակ, ծառայողական ճոխ մեքենաների բենզինի բյուջեն բաշխել ու թոշակները ավելացնել։
* Կամ՝ պաշտոնյաների գործուղումների ու պարգևավճարների բյուջեն «մի փոքր» կրճատել, որ գնաճի կոմպենսացման պրոցեսը սկսեք։
Թե՞ պետական բյուջեի միակ անհարկի ու «ճոխ» ծախսը քաղաքացու թաղման նպաստն էր։
Փաստորեն, իշխանության սոցիալական տեսլականը հետևյալն է. «Ապրեք աղքատ, մահացեք ինքնուրույն»։ Բայց փոխարենը՝ հանգիստ խղճով, որ ձեր թոշակին կենդանության օրոք ավելացել էր ճիշտ այնքան գումար, որով կարելի է գնել կես կիլոգրամ կարտոֆիլ»։