«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ի՞նչ է եղել․ ասել են Գանձասարը ալբանական է։ Նախ՝ հարց է հնչել, ես ասել եմ, որ այդ ոլորտի ամենակոմպետենտ մարդն արձագանքել է դրան։ Երկրորդը՝ եթե մենք խնդիր ենք դնելու մեր առաջ, որ գնանք Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի խնդիր է»,- այս մասին Բուն TV-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բան ու գործ թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է, դա ոչ մի բանի չբերող գործողություն է։ Մենք ունենք բնագրերը, բնագրերը Մատենադարանում են, ում հետաքրքիր է, թող գա նայի և այդ հարցերի պատասխանն ստանա։ Ապացուցել, ապացուցել, ապացուցել․․․ Այսինքն՝ դրա վերջին գործողությունը ո՞րն է. հայտարարում ենք պատերազմ Ադրբեջանին, որպեսզի ապացուցենք, թե Գանձասարը հայկակա՞ն է»,- նշեց Փաշինյանը։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
