Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով, մասնավոր բիզնես ջեթ ինքնաթիռով մեկնեց Գերմանիա։ «Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այցի ընթացքում վարչապետը նաեւ Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ»,- հաղորդեցին կառավարությունից։ Թվում էր, թե իշխանական քարոզչամեքենան այս իրադարձությունը կդարձներ լուրերի թոփ թեման, թե ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստանին ու վաստակել այդ մրցանակը, սակայն բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանի բերած թե՛ «խաղաղությունն» է կեղծ, թե՛ այդ մրցանակը, որով Արևմուտքը, ըստ որոշ շրջանակների, փորձելու է սիրաշահել հայ ընտրողների, ՀՀ քաղաքացիների սիրտը՝ նոր տարածքային եւ այլ զիջումներից առաջ։ Ուստի Փաշինյանն անձամբ փորձեց թեման շեղել և Գերմանիա մեկնելու ճանապարհին հանդես եկավ լրատվամիջոցների դեմ խայտառակ գրառմամբ՝ փորձելով ծաղրի ենթարկել իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրվում են, թե ինչ ինքնաթիռով է մեկնել Գերմանիա։ Ի դեպ, վերջին շրջանում նա շարունակ խոսում է հարստանալու, ունեցվածք ու կարողություն կուտակելու մասին, անընդհատ հարց է տալիս՝ իսկ ինչու ես հյուրանոցներ ու հանգստյան տներ չունեմ, երեկ էլ իբր կատակում էր, որ այդ բիզնես դասի ինքնաթիռն իր պապն է նվիրել: Այս տեքստերն ակնհայտորեն մատնում են, որ հարստանալու թեման նրա ուղեղից դուրս չի գալիս, թերևս նաև այդ պատճառով պետական ծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացրին, իսկ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց: Որքան էլ գեղեցիկ փաթեթավորված ներկայացվեց հանրությանը, թե Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության համար, գերմանական կողմը, որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում, առանձնացրել է նաեւ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։ Իսկ Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ իրենց առաջնորդը ենթագիտակցաբար օրեր առաջ խոստովանել է, որ այլ բանի համար է մրցանակ ստանալու։ Խոսքը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին Փաշինյանի ելույթի հետևյալ հատվածի մասին է։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք X պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որեւէ պոտենցիալ այլեւս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։ Սա, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը փոխադարձության սկզբունքով չի կազմվել, այլ Ադրբեջանի միակողմանի պահանջների արդյունքում: Եվ տեղին են այն մեղադրանքները, որ Փաշինյանը միայն զիջողի դերում է, Ալիևն ինչ ուզում է՝ տալիս է, ու հենց այսպիսի «խաղաղության» համար են նրան պարգևատրում խաղաղության մրցանակով»։ |

«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
4502:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
8701:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
7700:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
9500:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
96Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
82Երեկ, 23:00
