Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
213
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ., 21:36
![]() Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդիկ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Բելառուսայի Հանրապետության քաղաքացիներ են, և նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
