«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման
![]() Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է քոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Տեղահանված և մինչ օրս տեղահանության մեջ գտնվող քաղաքացիական բնակիչների կյանքերը չպետք է մոռացվեն։ Եվ, անշուշտ, գերության մեջ պահվող ռազմագերիները պետք է լինեն Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում։ Մենք չենք կարող դադարել այդ հարցում ճնշում գործադրել։ Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պատերազմի համար որևէ հետևանքների ընդհանրապես չի բախվել, պարզապես դուռ բացեց նրա առաջ՝ նույնը շարունակելու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, աջակցենք Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդկանց վերադարձի իրավունքին և պաշտպանենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանք երաշխավորելով Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ»,- նշել է նա։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
