Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.

«Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր, բայց դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի»․ Արամ Օրբելյան

42
Այսօր, 11:30
«Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր, բայց դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի»․ Արամ Օրբելյան

«Ռոբերտ Քոչարյանը վիրահատություն էր ունեցել, որը ենթադրում է մեկ ամիս բավականին բարդ ռիսկի գոտի և դա չի ենթադրում, որ տեսքը պետք ա վատ լինի, մարդը թույլ լինի, վատառողջ լինի։ Դա ընդամենը ենթադրում է ռիսկի գոտի, քանի որ մենք խոսում ենք սրտի վիրահատության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, ըստ որի՝ նախկին նախագահն այսօր լավ տեսք ուներ։