Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.

«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան

37
Այսօր, 16:06
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան

«Ի՞նչ ակնկալիք ունեք այսօր դատարանից, արդյո՞ք դատարանը կփոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը»,- «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի դատական նիստից առաջ լրագրողը հետաքրքրվեց նրա որդուց՝ Սարգիս Կարապետյանից։
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից, բայց դա ոչ մի բան չի փոխելու, վերջը կլինի շատ լավ ու դրական»,- պատասխանել է Սարգիս Կարապետյանը։
Հարցին, թե կասկածներ ունի, որ նաև դրսի՞ պահանջն է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված, Սարգիս Կարապետյանը պատասխանել է․ «Կասկածներ չունեմ, վստահություն ունեմ։ Իսկ դատարանից սպասելիքներ չունեմ»։

«Դատարանից սպասելիքներ չունեմ․ տեսնենք ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան