«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին, երբ դեռ լրագրող էր աշխատում, անցել է թմրանյութի գործով։ Գործը հետագայում կարճվել է, և նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննիսյանը իր Nissan March մեքենայով և ուղևոր Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։ Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն): Տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փորձի պարզել, թե ինչո՞ւ է իր կուսակցության այս պատգամավորի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել՝ արդյո՞ք քննիչին կաշառել են, թե՞ «նարկոշության» կամ «բառիգության» վրա բռնված Հովհաննիսյանը «հավաքագրվել» է ոստիկանության կողմից: Գլոբալ առումով՝ ԱԺ պատգամավորի թեկնածուին, ի թիվս այլ չափանիշների, օրենսդրորեն պետք է առաջադրվի նաև նարկոթեստ հանձնելու պահանջ: Այդ պարագայում, գուցե Արթուր Հովհաննիսյանի նման պատահականությունները խորհրդարանում չհայտնվեին ու չփորձեին Գագիկ Ծառուկյանին ու այլ հարգարժան մարդկանց պիտակավորելով՝ ինքնահաստատվել: Չնայած՝ զրոն, արժեք ու արդյունք չստեղծած մարդը ինքնահաստատվել չի կարող, եթե անգամ Փաշինյանի փեշի տակ սողում է: Ուղղակի, պատգամավորի էս տեսակի մոտ անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդը չի աշխատում. եթե նրա ուղեղն անհուսալի «չորացած» չլիներ, հեղինակություն ունեցող մարդկանց մականունով չէր դիմի: Ախր, եթե նրա տրամաբանությամբ շարժվենք, շատերը նրա հետևից կարող են գոռալ «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր: Ողբերգությունն է էս տեսակին խորհրդարանում հանդուժելը. Նիկոլի փեշի տակից մի օր հայտնվելու եք նույն կարգավիճակում, ինչ ունեցել եք 2017-ին՝ բարոյական բոմժի կագավիճակում:»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
