«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք խնդիր ենք դրել ունենալ սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյաներ, ինչն իր հերթին կբերի էֆեկտներ ՀՀ քաղաքացիների համար»,- այս մասին այսօր Կառավարության նիստում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամենևին եկրորդական չեմ համարում այս նախագծի հակակոռուպցիոն նշանակությունը։ Հաճախ մենք գործում ենք կեղծիքի միջավայրում․․․ Տեղական ինքնակառավարման մակարդակում այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների։ ՀՀ-ում միշտ եղել է այդպիսի ըմբռնում, նույնիսկ ես կասեի՝ կոնսենսուս, որ եթե պետական պաշտոնյա է, պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի, և դա մինչև այսօր գոյություն ունի։ Բայց մենք հասել ենք մի կետի, երբ որ հստակ դրել ենք այն հարցը, որ պետական պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի։ Մենք այդ կարգավորումն արել ենք 2 տարի առաջ, պարզ է, որ դա արգելակով, մի գործողությամբ հանարվոր չէ կանգնեցնել, բայց այդ պրոցեսը շարունակվելու է»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
