«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք որոշում կայացրիք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Մենք շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասացինք՝ եթե պատկերացնենք խաղաղության համաձայնագիրը այդ պահի դրությամբ ստորագրված և վավերացված է, դրա արդյունքում իրադրությունը կլինի՞ ավելի լավը, թե՞ ավելի վատը։ Մենք տեսանք, որ իրադրությունը կլինի ավելի լավը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ փաշինյանը։ «Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին, բայց դա չի նշանակում, որ այդ տեքստը տեսականորեն չի կարող լինել ավելի լավը կամ զարգանալու տեղ չկա։ Այսօր աշխարհում չկա որևէ բան, որ ավելի լավը լինելու պոտենցիալ չունի։ Ասենք՝ վերցնենք ամենալավ ավտոմեքենան, որը թողարկվում է այդ պահին, դա նշանակում է, որ այդ ավտոմեքենան ավելի լավը դատռնալու հեռանկար չունի՞։ Ասենք «Լադա» ավտոմեքենան՝ մեզ հայտնի 06-ը․ մենք գիտենք «Լադա»-ի մեկ թողարկում, որը թողարկվել է այն տրամաբանությամբ, որ քանի ինքը ավելի լավը չի դարձել՝ նորը չի թողարկվի․․․ Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, որ պետք ա կատարելության հասնի և թողարկվի, բայց մենք այդ մոդելի տրամաբանությունը փոխեցինք «Ռենջ Ռովեր»-ի մոդելով, որ մենք այս պահին ունենք մոդել, որը կարող է լինել մրցունակ, թողարկենք մոդելը և շարունակենք աշխատել այս տրամաբանության մեջ»,- նշել է վարչապետը։ |

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
2514:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3514:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5014:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
7014:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
8413:36
