«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
![]() Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նա նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում, գրում է Ermenihaber-ը: Գյուլերը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։ «Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։ Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
