Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
![]() ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Ղազինյանին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Հիշեցնենք, ԵՊՀ ռեկտորատը ծանուցել էր, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի դասախոսելու ԵՊՀ-ում: Ղազինյանը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի որոշումը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի համար բռնագանձել միջին աշխատավարձը։ Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր համար սկզբունքի հարց է այս գործընթացը, երբ իրեն և իր նման անձանց առանց որևէ հիմքի «մի գրչի հարվածով» ազատում են աշխատանքից, որևէ մեկը, առավել ևս այս իշխանության ներկայացուցիչները, նման իրավունք չունեն։ «Ոչ մի հիմք չի նշվել հրամանում, դա նշանակում է՝ անհիմն, որովհետև օրենքը պահանջում է իրավական և փաստական հիմք, ոչ թե՝ «ես որոշեցի՝ պայմանագիրը լրացել է»։ Մանավանդ որ ես ժամավճարով հրավիրված դասախոս չեմ, այնպես որ դա անժամկետ պայմանագիր է, ոչ թե ժամկետային։ Այդ իմաստով պետք է նշվեր՝ ասենք թե՝ հիվանդություն, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ բան, որի պատճառով խզվում է պայմանագիրը։ Այնտեղ որևէ բան նշված չէ։ Ես, իհարկե, կանխակալ կարծիք ունեմ, որ սա գինն էր՝ իմ հրամանը և մեր մյուս ընկերների, գործընկերների, նրա՝ նորից ռեկտոր ընտրվելու։ Ենթադրում եմ՝ այդ գինը վճարվեց համալսարանի գործող կառավարչի կողմից․․․»,- գրում է լրատվամիջոցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
