Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
![]() 3 տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական բողոքի ակցիաներին են պատրաստվում։ Մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ 44–օրյա աղետաբեր պատերազմի օրը, հավաքն այս անգամ եւս Ազատության հրապարակում ե նախատեսել, ծրագրում են շուրջօրյա հավաքներ, նստացույց, նաեւ վրաններ տեղադրել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Արցախի պետնախարարն է նախաձեռնողը՝ Նժդեհ Իսկանդարյանը դիմել է քաղաքապետարան, սեպտեմբերի 27-ից մինչեւ 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանն արտոնել է հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում՝ թերեւս խուսափելով շարունակական ակցիաներից։ Սակայն արցախցիները որոշել են չհանձնվել եւ եթե քաղաքապետարանին չկարողացան համոզել երկօրյա հավաքի հարցում, ապա շտապ՝ սպոնտան հավաք կնախաձեռնեն ու կծավալեն պլանավորած գործողություններ: Այս պարագայում իշխանությունները քայլեր ձեռնարկելու լեգիտիմ իրավունք չեն ունենա։ Հավաքի առանցքում ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական եւ ամենակարեւորը՝ Արցախ վերադարձի հարցերն են»»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
