Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում եւս ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է: Քարոզարշավը դեռ չսկսված՝ Սպիտակի համայնքապետ Նիկողոսյանը գործի է անցել՝ համայնքներում ներքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել, կազմակերպել է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը, որի ամենաաշխույժ եւ ժպտերես մասնակիցը հենց ինքը՝ համայնքապետն է եղել: Օրեր առաջ էլ Սպիտակի ավագանին համաձայնություն տվեց համայնքապետի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2027թ. հունվարի 1-ից Սպիտակի համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կդառնան անվճար: Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից մանկապարտեզների ծառայությունն անվճար դարձնելու նախաձեռնությունը եղել է 2026 թվականի հունվարին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում հնարավոր չէր փոխել ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել էին դեռեւս 2025 թ. տարեվերջին, ուստի դա հնարավոր կլինի անել 2027թ. հունվարի 1-ից։ Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչի հաշվին է Սպիտակ քաղաքում քաղաքային տրանսպորտն անվճար դարձել, եւ երբվանից է բնակչությունն օգտվում անվճար տրանսպորտից։ «Անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային եւ 20 գյուղական համայնքներում: Նախապես բյուջեով հաշվարկել էինք ծախսերը, մարտ ամսին մրցույթ հայտարարել՝ երթուղիներ ձեռք բերելու համար: Ասեմ, որ 2026 թվականի արտադրության երթուղայիններ ենք ձեռք բերել՝ համայնքային միջոցների հաշվին: Հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն»:
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
