««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Վիվա Արմենիա» ընկերության երկու աշխատակիցների միջև օրերս տեղի ունեցած դանակահարությանը նախորդել է աշխատավայրում ծագած լարվածությունը, որի պատճառներից մեկը եղել է միմյանց բարև չտալը։ Մեր տեղեկություններով՝ երկու տղամարդկանց հարաբերությունները որոշ ժամանակ լարված են եղել, ինչից հետո նրանք որոշել են աշխատավայրից դուրս հանդիպել և պարզաբանել հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Երևանում պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 44-ամյա Ռոման Սելիկյանը։ Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էր 50-ամյա Վարդան Դալաքյանը, որը ներկայացրել էր նաև ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
