«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Ընդհանրապես արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետև ՔՊ-ն հայ ժողովրդին դժբախտություն, մահ, ողբերգություն բերած քաղաքական ուժ է։ ՔՊ-ն մի ուժ է, որի օրոք մենք զրկվել ենք մեր հայրենիքից. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ամբողջությամբ խաթարված է և ոտնահարված»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ելույթին։ Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ՔՊ-ն ուզում է արմատախիլ անել Դաշնակցությանը, ընդդիմադիր գործիչը նշեց․ «Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ՝ իբրև կուսակցություն, սա պայքար է հայկականության, համահայկականության, ազգային գաղափարախոսության ու ազգային նկարագրի դեմ։ Իրենք փորձում են Ալիևի և Էրդողանի պահանջով ու նրանց թելադրած օրակագով ունենալ նոր Սահմանադրություն՝ Ալիևի հագով կարված, ունենալ Հայաստան, որը զերծ է պատմական հիշողությունից, ինքնությունից, որտեղ ՀԱՍԵ-ն չունի հատուկ դերն ու նշանակությունը, որտեղ հայ ժողովրդի իրավունքները այլևս երկրորդական պլանում են»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
