«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
755
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ., 09:19
![]() ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը շուտով կանցնի նոր փուլ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց կարծում եմ՝ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ մի քանի ամիս անց այս ամենը կմտնի բոլորովին այլ փուլ»,- նշել է նա՝ New York Post-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ առաջին փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի և զինված ուժերի ոչնչացումը, արդեն ավարտվել է, իսկ երկրորդ փուլը կլինի՝ թույլ չտալ Իրանին վերականգնել իր նախկին կարողությունները։ Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ նա չէր բացառել, որ հնարավոր է համաձայնության հասնել նաև ընտրություններից առաջ։ |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
