«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահը ծաղրում է այն եվրոպացիներին, որոնց զվարթ ծիծաղի ներքո նրա օգնական Հաջիևը ցինիկորեն փորձում էր ծաղրել հայկական Արցախի պատմությունը։ Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Նա ասել է, թե դա հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, պետության ղեկավարը, որի օգնականի կատարմամբ եվրոպական պետությունների դեսպանները զվարճանում էին Արցախի էթնիկ զտման հետևանքի և հայ ժողովրդի պատմության հանդեպ ծաղրի վրա, այդ նույն Եվրոպայի խորհրդարանը որակում է կոռուպցիոներների որջ։ Իհարկե Ալիևը մի բան գիտե, որ ասում է, այն էլ ընդգծելով, որ ասում է՝ ամենայն պատասխանատվությամբ։ Հարկ եղած դեպքում նա, թերևս կներկայացնի նաև ՀԴՄ կտրոնները, թե ում որքան է վճարել, ինչի համար, որտեղ, երբ։ Այնպես որ, Ալիևը առաջադեմ եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով, ում հիմա շատ հանգիստ հայտարարում է, որ Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Եվ կապ չունի, որ նա ասում է դա միայն Եվրոխորհրդարանի մասին, որը այս տարիներին մի քանի տհաճ բանաձեև է ընդունել Ադրբեջանի մասին, թեև չգիտես ինչու՝ դրանցից որևէ մեկը պարտադիր կատարման ենթակա չի եղել Եվրոհանձնաժողովի համար։ Ասելով, որ Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է, Ալիևն, ըստ էության, ասում է դա եվրոպական ամբողջ ինստիտուցիայի համար։ Բայց, այդ ինստիտուցիայից հազիվ թե որևէ լուրջ ձայն դուրս գա, որովհետեւ հակառակի փոքր ռիսկ լինելու դեպքում անգամ դուրս չէր գա Ալիևի ձայնը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
