«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտվանից ադրբեջանական քարողչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թե իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշևիկա-դաշնակցական խունտայից ու դրանով ապահովել էին Ադրբեջանի անկախությունը։ Շիզոֆրենիա․․․ Բայց ադրբեջանական վայրահաչոցները չէին կարող իրենց աջակցությունը չստանալ Հայաստանում՝ իրենց գործընկերների կողմից։ ՔՊ-ական Արման Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային։ Նա ոչ միայն մեզ մեղադրեց Հայաստանում հանրակրթության խայտառակ վիճակի համար՝ մեռանալով, որ 8 տարուց ավել իրենք են իշխանությունը, այլև սպառնալով վերացնել դաշնակցականությունը և երազելով, որ Քրիստինե Վարդանյանը դառնա վերջին դաշնակցական պատգամավորը։ Հաշվի առնելով Եղոյանի հանգամանքը՝ սա ոչ այլ է եթե ոչ բռնության քարոզ, դասական երիտթուրքական ֆաշիզմ՝ ռազմական կոմունիզմի հավելումով․․․․ Եղոյանին հիշեցնեմ, որ սուլթանն ու ցարը, երիտթուրքերն ու բոլշևիկներն են պայքարել Դաշնակցության դեմ։ Դրանք էլ չկան, իսկ մենք կանք։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
