«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան
![]() «Տիգրանաշենի հարցով քննարկումներ կան․ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս խոսվում է Ադրբեջանի հերթական պարտադրանքի, նաև Տիգրանաշենի զիջման մասին, և եթե կան քննարկումներ, ապա, կարծում եմ, ընդդիմությունը նաև որոշակի քայլեր ունի, որոնք ծրագրային կլինեն հետագա աշխատանքի համար, որպեսզի թույլ չտան Տիգրանաշենը Հայաստանից վերցնեն»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դրա համար հնարավորոթյուններ կան, ընդդիմությունը պետք է համախմբվի։ «Երբ որ ՀՀ-ն ու Արցախը անկախացել են, Ալմա Աթայի հռչակագրում որևէ խոսք չի եղել անկլավների մասին․․․ Ադրբեջանի ճնշումների ներքո է այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում Տիգրանաշենի մասին, բայց խելացի կառավարման արդյուքում Տիգրանաշենի հարցը դուրս պետք է գար, սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը ճիշտ պետք է գծվեր․․․ Ոչ կոմպետենտ, անգրագետ և ոչ ադեկվատ իշխանության գործունեության հետևանքով ունեցել ենք ձախողումներ․․․ Ծանրաձողը գցել են իրենց ոտքին, հիմա մաքրագրումներ են անում ու բոլորին մեղավոր կարգում»,- հավելեց Օհանյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
